ԼՂ-ում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել:
Այս մասին նշված է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու հարցով, ինչպես նաև՝ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: