211652_close_icon
views-count25264 դիտում article-date 18:50 04-12-2022

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Nissan XTrail-ն ու Volkswagen Caddy-ն, օպերատիվ են գործել տեղի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Nissan XTrail ավտոմեքենան և Volkswagen Caddy մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+