211652_close_icon
views-count17162 դիտում article-date 14:42 18-06-2020

Կոտայքի մարզում 60-ամյա վարորդը Nissan XTrail-ով բախվել է արգելապատնեշին և մոտ 10 մետր սահելով՝ հայտնվել ձորում. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում 60-ամյա Յուրի Վ-ն Աբովյան-Բյուրեղավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և մոտ 10 մետր սահել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Մինչ փրկարարների ժամանումը, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։ Դեքպի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր