71330 դիտում
12:55 30-11-2022
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում․ 35-ամյա տղամարդը ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ ինքը պատրաստվում է իր նկատմամբ անհիմն վարչական արձանագրություն կազմած ոստիկանի պարանոցը կտրել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը 14։50-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ ինքը պատրաստվում է դանակով կտրել իր վրա արձանագրություն կազմած ոստիկանության ծառայողի պարանոցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժամունքի ծառայողները՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ, պարզել են, որ ահազանգողը Վայոց Ձորի մարզի բնակիչ 35-ամյա Պապին Հ․-ն է։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ահազանգի փաստով ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանի որոշմամբ՝ նշանակվել է ծառայողական քննություն։ Իսկ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
37445 դիտում
15:23 29-09-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 31-ամյա տղամարդը սղոցն ու դանակը ձեռքին սպառնում էր կտրել ոստիկանների պարանոցը
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)