Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. «Քաղաքացու տոնի» ժամանակ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարը հարձակվել են փոխմարզպետի վրա. վերջինը ահազանգել է ոստիկանություն
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝  երեկ՝  ապրիլի 27-ին,  արտակարգ դեպք  է տեղի ունեցել  Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա  Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին»  նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա  Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել  սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց  Ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան կուսակցության» խմբակցության պատգամավոր է,  իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավարն է:
Փաստի առթիվ  ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր  են նախապատրաստվում: 
Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  Ա. Սետրակյանը  հայտնաբերվել է, հրավիրվել ոստիկանություն,  իսկ Ս. Բագրատյանը դեռևս չի հայտնաբերվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

