211652_close_icon
views-count60398 դիտում article-date 19:37 29-11-2022

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում. պարեկները սահմանազատել են տարածքը, ժամանել է Արաբկիրի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ 

Պարեկների աշխատանքը տեղում ղեկավարում են 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։

Ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։ 

Քաղաքացիները տարհանվել են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր