211652_close_icon
views-count2713 դիտում article-date 14:54 28-10-2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հարություն Օ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և  ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Տիգրան Պապիկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Էլլա Շահինյանը և Հովսեփ Սիմոնյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր