211652_close_icon
views-count358 դիտում article-date 15:56 29-11-2022

Պուտինն Ուկրաինայի դեմ պատերազմում փորձում է ձմեռն օգտագործել որպես զենք. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ցուրտը, ձյունը և սառույցն օգտագործել իր օգտին ոչ միայն մարտի դաշտում, այլև ուկրաինացի խաղաղ բնակիչների դեմ: Այս մասին գրում է Al Jazeera-ը:

«Նախագահ Պուտինն այժմ փորձում է օգտագործել ձմեռը որպես Ուկրաինայի դեմ պատերազմի զենք, և դա սարսափելի է, և մենք պետք է պատրաստ լինենք ավելի շատ հարձակումների: Դա է պատճառը, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժեղացրել են իրենց աջակցությունն Ուկրաինային»,- ասել է նա:

Շաբաթներ շարունակ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցնում Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների շրջակայքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, սովորաբար աշխատանքային շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի օրերին, ինչը հանգեցնում է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումների խափանումների:

Քանի որ ջերմաստիճանը գնալով նվազում է և սպասվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում այն կնվազի մինչև -11C աստիճան, միջազգային օգնությունն ավելի ու ավելի  կենտրոնանում Ուկրաինա գեներատորները, տրանսֆորմատորները ուղարկելու վրա:

Հեռուստաալիքի տվյալներով՝ էներգետիկ օբյեկտների մշտական ռմբակոծությունների պատճառով վնասները կուտակվում են, ինչը հատկապես կարևոր է ձմռանն ընդառաջ։ Հեռուստաալիքը նշում է, որ Էստոնիան և մերձբալթյան և սկանդինավյան վեց այլ երկիր մեծ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևին տրամադրելով էլեկտրաէներգիայի գեներատորներ, տաք հագուստ և սնունդ։

Չնայած դրան, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստովանել է, որ էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումների պատճառով բնակչության մի մասը կարող է տարհանվել արվարձաններ։