ՆԱՏՕ-ն հետագայում էլ կպնդի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Բրյուսելում կայանալիք դաշինքի պաշտպանության նախարարների գագաթնաժողովի նախաշեմին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հետագայում էլ կպնդի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Ստոլտենբերգը հավելել է, որ կքննարկի Ուկրաինայի հետ համագործակցության հարցերը` երկրի ՊՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք տեր ենք նույն սկզբունքին, ինչ որ Ուկրաինան` ինքնիշխան և անկախ պետություն, որի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի», - ասել է Ստոլտենբերգը: