211652_close_icon
views-count76732 դիտում article-date 12:22 29-11-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ ЗИЛ 130-ը Քանաքեռավանի ճանապարհին բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ, և նրան դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Եղվարդ քաղաքի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին օգնությունը ցուցաբերեցին վիրավորին, ապա պարանոցին տեղադրեցին ֆիքսատոր, կատարեցին անհրաժեշտ ներարկում ու տեղափոխեցին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ Կարեն Գրիգորյանն ու Էդուարդ Աղաբեկյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկ Հակոբյանի, ավագ քննիչ Սահակ Բաբախանյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Ս․ Բաբախանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր