490 դիտում
13:54 25-11-2022
Արփինե Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների, ՆԳՆ-ի և Սահմանադրական բարեփոխումների ծրագրային ուղղությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մասնակցել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի խորհրդի նիստին: Արփինե Սարգսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է ծրագրի հիմնական երեք բաղադրիչներին` մարդու իրավունքների, ոստիկանության և Սահմանադրական ոլորտի բարեփոխումներին: Տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։
Սարգսյանը ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում իրականացված աշխատանքները և կարևորել` միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող 2023-2025 թվականների ռազմավարության մշակման աշխատանքները: Ընդգծվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի աշխատանքներին մեծապես նպաստած e-rights.am էլեկտրոնային հարթակի կարևորության մասին:
Փոխնախարարն անդրադարձել է նաև անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում` Երևանում և Կապանում Բարնահուսի մոդելի պիլոտային ծրագրին, որն իրականացվում է ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:
Սարգսյանը ներկայացրել է նաև ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու շեշտել, որ այսօր Կառավարության նիստում ներկայացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթը, որը հավանության է արժանացել գործադիր մարմնի կողմից:
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպմանը, ներառյալ` սահմանադրական բարեփոխումների քարտուղարության աջակցությանը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստերի, հանրային քննարկումների կազմակերպմանը և հանձնաժողովի անդամների գործունեության մասամբ ֆինանսավորմանը:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարևորել են առկա համագործակցությունն ու պատրաստակամություն հայտնել շարունակել այն:
Նիստին մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:
«Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ծրագիրը» ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Նմանատիպ նյութեր
874 դիտում
17:02 26-02-2024
Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը ՔԿ-ների հետ քննարկել են ՆԳՆ-ում բարեփոխումների հարցը
Այս բաժնից
664 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1432 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա