211652_close_icon
views-count22763 դիտում article-date 06:49 23-11-2022

Արտակարգ դեպք Երևանում. «ՊՈԼ ԷՅՐՏՈՒՐ» ավիագործակալությունը հրաժարվում է հետ վերադարձնել քաղաքացիների ավիատոմսի գումարը․ տնօրեն էլ ասել է՝ իրենք հեղինակավոր գործակալություն են, իրենց հետ խաղ պետք չի անել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի բնակիչներից մեկը, ցանկանալով դստեր ծննդյան օրը նշել Հունաստանում, ավիատոմս է ձեռք բերում «ՊՈԼ ԷՅՐՏՈՒՐ» ավիագործակալությունից և պայմանավորվում, որ եթե դեսպանատունը մերժի իրենց մուտքը Հունաստան, ավիատոմսերը հետ կվերադարձնեն:

Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հունաստանի դեսպանատունը անսպասելի մերժել է նրանց:

Նրանք որոշել են չեղարկել Հունաստան ճանապարհորդությունը և դիմել ավիագործակալությանը իրենց վճարած 405 հազար ՀՀ դրամը հետ վեդարձնելու դիմում-խնդրանքով:

Վերջինիս աշխատակիցները և տնօրենը հրաժարվել են հետ վերադարձնել գումարը, պատճառաբանելով, որ իրենք գումարի հետ վերադարձման մասին ոչ մի պայամանավորվածություն չունեն, իսկ պահանջը ուշացած է:

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, զրուցեցինք փաստաբան Մհեր Շահնազարյանի հետ, ով նաև տուժողների բարեկամն է:

Նա կրկին ներկայացրեց եղելությունը և ասաց, որ ամեն ջանք գործադրելու են, որպեսզի իրենց գումարը հետ ստանան կամ դատական կամ արտադատական համակարգով:

Այդպիսով,  ավիագործակալությունը ստիպված կլինի վճարել նաև դատական ծախսերը, քանի որ նրանք իրավունք չունեն չկատարել գումար հետ վերադարձնելու քաղաքացիների պահանջը:

Մ . Շահնազարյանը նաև ասաց, որ խոսել է տնօրեն ներկայացած անձի հետ:

Վերջինս էլ պնդել է, թե իրենք հեղինակավոր գործակալություն են, իրենց հետ խաղ պետք չի անել և այդ հարցով այլևս չզբաղվեն։
 
Լուսանկարը և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր