211652_close_icon
views-count2102 դիտում article-date 11:38 20-11-2022

Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ղազախստանում նոյեմբերի 20-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրություններ, հայտնում է Ria Novosti-ն։

Երկրի ողջ տարածքում բացվել են ընտրատեղամասեր։

Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխթար Երմանի խոսքով՝ Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին երկրի շրջանների մեծ մասում սկսվել է քվեարկությունը, իսկ 1 ժամ անց նաև երկրի արևմտյան շրջաններում՝ Արևմտյան Ղազախստանում, Ատիրաուում, Ակտոբեում, Կիզիլորդայի ու Մանգիստաուի շրջաններում։ 

Գրանցված է 6 թեկնածու՝ գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևից բացի, «Ամանաթ» արհմիությունների միությունից տնտեսագետ Մեիրամ Կաժիկենը, «Աույլ» կուսակցությունից հանրապետության ֆերմերների ասոցիացիայի ղեկավար Ժիգուլի Դաիրաբաևը, ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ ​​ Նուրլան Աուեսբաեւը, իրավապաշտպան, «Ղազախ մայրեր՝ ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից Սալթանաթ Տուրսինբեկովան և Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների ազգային դաշինքի կողմից առաջադրված հասարակական գործիչ Կարակաթ Աբդենը:





 

Նմանատիպ նյութեր