Ղազախստանում «լռության օր» է. վաղը կանցկացվեն նախագահական ընտրություններ
Վաղը՝ ապրիլի 26-ին, ղազախստանում անցկացվելու են նախագահական ընտրություններ, իսկ այսօր հայտարարված է լռության օր. արգելված է ցանկացած քարոզչական գործունեություն, հաղորդում է Tass-ը:
Թեկնածուների գրանցումը ԿԸՀ-ում ավարտվել է այսօր:
Նախագահական աթոռի համար պայքարելու են իշխող §Նուր Օթան¦ կուսակցության առաջնորդ, երկրի գործող ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը, Կոմունիստական ազգային կուսակցության առաջնորդ Թուրգուն Սիզդիկովը և Ղազախստանի Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազի Քուսաինովը: