18294 դիտում
10:03 18-04-2017
Ավտովթար Լոռու մարզում. 42-ամյա վարորդը Volkswagen-ով հարվածել է գազատար խողովակին, այնուհետև՝ էլեկտրասյանը և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ՝ 42-ամյա Արա Բաբայանը Աղթալա քաղաքի վարչական տարածքում կամրջի հարևանությամբ կորցնելով իր վարած Volkswagen Passat մակնիշի 34 RS 096 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը՝ հարվածել է ճամփեզրին գտնվող գազատար խողովակին, այնուհետև՝ էլեկտրասյանը, և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաբայանի ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Բոշյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին օգնությունը՝ հեռացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գխավորությամբ։
Ժամանել է նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ։
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արարատ Ուլիխանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+