211652_close_icon
views-count30071 դիտում article-date 13:55 14-02-2023

Առեղծվածային ավտովթար Կոտայքի մարզում․ Lexus-ը բախվել է գազատար խողովակների հենասյուներին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում․ վիրավորների մեջ կան երեխաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի գյուղի սկզբնամասում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ժողովրդին հայտնի «Կանանց գաղութի» հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին և, շրջվելով, հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 5 հոգի, որոնց մեջ են նաև երեխաներ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարն ունի առեղծվածային պատմություն, որի հանգամանքները SHAMSHYAN.com-ը պարզում է։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր