slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը
211652_close_icon

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը

views-count1443 դիտում article-date 15:57 15-11-2022
Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների,  լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, աշխարհի 8 միլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝  Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ  Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի  դուստրը, ծնվել է  2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանի տեղեկացմամբ՝  արդեն աշխարհի 8 միլիարդերորդ բնակիչ համարվող Արփիի հայրը զբաղված է արտագնա աշխատանքով, իսկ մայրը տնային տնտեսուհի է։ Արփին այս ընտանիքի երրորդ ու սպասված երեխան է: Առաջին երկու երեխաները տղաներ են։

Նմանատիպ նյութեր