1414 դիտում
12:15 15-11-2022
Սուսիկ-փուսիկ ապառազմականացման գործընթաց է գնում Արցախում. Սա արվում է Փաշինյանի հրահանգով. Մետաքսե Հակոբյան․ NEWS.am
Արցախի Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալն օրերս փակվել է, եւ աշխատակիցներին որեւէ բացատրություն չի տրվել, թե ինչու է այդպես արվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Արդեն երկար ժամանակ է, որ սուսիկ-փուսիկ բավականին մեծ կրճատումներ սկսեցին նախ բանակի սպայական կազմի մեջ, հետո նաեւ ավելի ցածր կազմի մեջ, հիմա անցել են բուժհաստատություններին: Նույն վիճակում է նաեւ Ստեփանակերտի հոսպիտալը:
Ստեփանակերտի հոսպիտալում կրճատումներ են անում եւ արդեն զգացվում է, որ այդպիսի գործընթաց կա, քչացրել են հիվանդների քանակը: Ինչ-որ գործընթացներ են անում, որից ակնհայտ երեւում է, որ տանում են ապառազմականացման: Այդ առումով մենք արդեն որոշակի անելիքներ ունենք պլանավորած, չեմ ուզում առաջ ընկնել, սկսելու ժամանակ կասենք»,-ասաց նա:
Պատգամավորը հավելեց, որ Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալը կցել են մի այնպիսի տարածքի, որը տասնյակ կմ-ներով հեռու է. «Կամ կանխամտածված է այսպիսի բան անում, կամ տգետ են, որովհետեւ ինչպե՞ս կարող են ռազմական գործողությունների ժամանակ կարողանալու զինվորին արագ բուժօգնություն ցուցաբերել: Մոռանում են, որ մենք անընդհատ պատերազմական իրավիճակում ենք, ամեն պահի այդ վտանգը մեր գլխին կախված է: Ես կարոող եմ ենթադրել, որ ուժեղ ճնշման արդյունքում է սա կատարվում, ինչպես Փաշինյանն է ասում՝ միջազգային հանրությունն է ճնշում: Ճնշում են իրեն, ինքը ճնշում է այստեղի իշխանություններին, այստեղի իշխանություններն էլ անում են այն, ինչ իրենից պահանջում են: Ես ենթադրում եմ, որ սա Փաշինյանի հրահանգով է, իրեն էլ հրահանգել է Ադրբեջանը, միջազգային հանրությունը»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
12101 դիտում
22:26 05-12-2022
Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցածը դեռևս միայն նախերգանքն է․ Մետաքսե Հակոբյան. Oragir.News
Այս բաժնից
1063 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
832 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
913 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ