211652_close_icon
views-count744 դիտում article-date 19:36 12-12-2022

Գործողություններ անելու փոխարեն Փաշինյանը նստած դժգոհում է, թե հայ ժողովուրդը ցեղասպանվում է․ Մետաքսե Հակոբյան. Օragir.news

Oragir.News-ը գրում է. «Սա 1915 թ-ը չի ու մենք չենք պատրաստվում ուղղակի հավատալ թշնամուն, ինչպես դա եղավ 1915-ին։ Մենք գիտենք, որ այս թշնամուն չի կարելի հավատալ, ի տարբերություն Հայաստանի փառահեղ իշխանությունների ու քայլող ուսապարկերի։

Մենք գիտենք, որ մեր առջև թշնամի է, որը ուզում է մեզ սպանել վերացնել, ոչնչացնել, ընդ որում՝ ոչ միայն Արցախի հայությանը։ Թող Նիկոլ Փաշինյանն անկեղծ լինի, ադրբեջանցու ու թուրքի նպատակը, միայն Արցախի բանկչության ցեղասպանելը չէ, այլ երկրագնդի վրա հայ չթողնելն է։ Այնպես որ, նույնը սպասվում է Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից ահազանգվում է՝ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում։

«Արցախն ու Հայաստանը կամ փրկվելու են միասին, կամ կործանվելու են միասին, ընդ որում՝ երկրորդ տարբերակի դեպքում, հենց այս իշխանությունների ձեռամբ։ Բայց ամեն դեպքում, ես՝ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, չեմ սպասելու, թե երբ է թուրքը իմ վիզը կտրելու, ես պայքարելու եմ իմ կյանքի, իմ երեխաների և իմ հայրենակիցների կյանքի համար։

Այո, նրանց նպատակը ցեղասպանությունն է։ Ընդ որում, իշխանության ղեկավարը փոխանակ ինչ-որ գործողություններ անի՝ նստած դժգոհում է, որ հայ ժողովուրդը ցեղասպանվում է, բա ուր են իր արած գործուղությունները, չէ՞ որ սա իր քաղաքական տկարամտության արդյունքն է, որևէ այլ պատճառ չկա»։ 

Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր