667 դիտում
10:51 12-11-2022
Հնդկաստանը կարող է գնել այնքան ռուսական նավթ, որքան ցանկանում է. ԱՄՆ ֆիննախ
Հնդկաստանը կարող է գնել այնքան ռուսական նավթ, որքան ցանկանում է, այդ թվում G7-ի կողմից սահմանված գների սահմանափակման մեխանիզմից բարձր գներով։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը։
Նրա խոսքով՝ սահմանափակումը նախկինի պես կհանգեցնի նավթի համաշխարհային գների նվազմանը եւ Ռուսաստանի եկամուտների սահմանափակմանը: Յելենը հավելել է, որ Ռուսաստանը չի կարողանա վաճառել այնքան նավթ, որքան հիմա, այն բանից հետո, երբ Եվրամիությունը դադարեցնի ներմուծումը։
«Ռուսաստանի համար շատ դժվար կլինի շարունակել այնքան նավթ մատակարարել, որքան դա անում է հիմա, երբ ԵՄ-ն կդադարի ռուսական նավթ գնել»,-ասել է Յելենը:
Հնդկաստանը Ներկայումս Չինաստանից հետո Ռուսաստանում նավթի ամենամեծ գնորդն է:
Գների շեմը Հնդկաստանին, Չինաստանին եւ ռուսական նավթի մյուս խոշոր գնորդներին հնարավորություն կտա իջեցնել գինը, ասել է Յելենը: «Ռուսական նավթը կվաճառվի շահավետ գներով, եւ մենք ուրախ ենք, որ Հնդկաստանը, Աֆրիկան կամ Չինաստանը կգնեն այն»,-հավելել է Յելենը:
Նա նշել է, որ Հնդկաստանը եւ հնդկական մասնավոր նավթային ընկերությունները կարող են նաեւ նավթ գնել ցանկացած գնով, որը ցանկանում են, եթե չօգտագործեն արեւմտյան ծառայությունները:
Ավելի վաղ Հնդկաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի ռուսական նավթ գնել, քանի որ դա ձեռնտու է Հնդկաստանին։

Նմանատիպ նյութեր
1433 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ
3176 դիտում
19:18 17-10-2016
Գարեթ Բեյլը ցանկանում է «Ռեալում» ստանալ այնքան, որքան` Ռոնալդուն
7369 դիտում
15:11 24-11-2017
Կուրտուան «Չելսիում» ցանկանում է ստանալ այնքան աշխատավարձ, որքան Դե Խեան՝ «Մանչեսթեր Յունայթեդում»
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել