Գարեթ Բեյլը ցանկանում է «Ռեալում» ստանալ այնքան, որքան` Ռոնալդուն
Ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը «Ռեալի» հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում: 27-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում ցանկանում է ստանալ նույնքան, որքան` Կրիշտիանու Ռոնալդուն. շաբաթական 410 հազար եվրո` հարկերը հանելուց հետո:
Ներկայումս Բեյլը վաստակում է շաբաթական 289 հազար եվրո: Նախատեսվում է, որ նրա հետ պայմանագիրը 2019-ից կերարաձգվի մինչև 2022 թվականը` 500 մլն եվրո հրաժարագնով: