211652_close_icon
views-count21821 դիտում article-date 14:12 11-11-2022

ՇՏԱՊ․ 20 օր է՝ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի տարածքում հայտնվել են անօգնական վիճակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից, ովքեր գտնվում են Վրաստանի տարածքում և 20 օրից ավելի է գտնվում են անօգնական վիճակում։

SHAMSHYAN.com-ի թղթացկի հետ զրույցում, այնտեղ գտնվողներն ասում էին․ «15-ից 20 օր կանգնած ենք հայկական համարանիշներով։ Մեզ այստեղից չեն թողում առաջանանք, պատճառաբանելով, որ ռուսական կողմը չի աշխատում, բայց ռուսական կողմը աշխատում է։ Նախկինում եթե Լարսը օրական ընդունում էր 400-500 մեքենա, հիմա խստացված ծառայությունների համար ընդունում է 100-200 մեքենա։ Բայց էդ 100-200 մեքենան «պատռուլները» ուղղորդում են վրացական համարները կամ Վրաստանից բարձված բեռները։ Նույն մեքենան գնում, հասնում է Ռուսաստան, դատարկում բարձում, հետ է գալիս, նորից անհերթ գնում։ Իսկ մենք կանգնած մնում ենք նույն տեղում։

Մեր դեսպանին տեղեկացնում են, թե հավասարաչափ են թողում, բայց խափում են։ Դեսպանն էլ «լայաղ» չի անում գա, մի հատ տեղում խնդրին պարզ ծանոթանա։ Էս նույն վիճակն է Թբիլիսի «աբյեզդում», Խաշուռիում, Մլետում, Նադիբանիում, համատարած մինչև վերջ։ Վրացական «նակապիտելում»՝ մաքսատան կողքը, որտեղից համակարգված պետք է մաքսատունը կանչի, որ նոր կարողանաս դուրս գաս, էդ կայանատեղիից այդտեղ բոլորը վրացական ավտոմեքենաներ են։ Հայերիս չեն թողում հասնենք այդտեղ, «գլուխոյ» պահում են մեզ։ Գնում են վրացին, թուրքը, 15 ռեգիոն, օսետինները, 67 կոդերը»։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր