Իրանում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ և նրան խիստ բողոք են ներկայացրել
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։
Իրանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն է հայտնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ։
«Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ կդադարեցվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն դրա կրկնությունը կանխելու համար»,- Իրանի ԱԳՆ-ում ասվել է ադրբեջանցի դիվանագետին։
Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար և խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին։