Գերմանացի իրավապաշտպանին ձերբակալելուց հետո թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳՆ-ն թուրքիայի դեսպանին հրավիրել է նախարարություն այն բանից հետո, երբ Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդտների ձերբակալել են: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ինչպես նշում է աղբյուրը` գերմանական կողմն անընդունելի է համարում իրավապաշտպանի և ակտիվիստների ձերբակալությունը: Իրավապաշտպանի ձերբակալության առնչությամբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը դադարեցրել է իր արձակուրդը, որպեսզի շտկի իրավիճակը: