Իսրայելի ԱԳՆ-ն պարզաբանման է կանչել Թուրքիայի դեսպանին
Իսրայելլի ԱԳ նախարարությունը Իսրայելում Թուրքիայի դեսպան Քեմալ Օքեմին պարզաբանումներ տալու համար կանչել է գերատեսչություն. Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն է եղել, գրում է Jerusalem Post թերթը։
Նախօրեին Էրդողանը կոչ էր արել մուսուլմաններին «որքան հնարավոր է, հաճախակի այցելել Ալ-Աքսայի մզկիթը, քանի որ, ըստ նրա, այդ տարածքը գտնվում է Իսրայելի օկուպացման ներքո և դա վիրավորում է մուսուլմանական աշխարհին»։
Բացի այդ, Էրդողանը քննադատել է Իսրայելի իշխանությունների կողմից մշակված օրինագիծը, որն արգելում է ուշ երեկոյան և առավոտ վաղ ավանդական նամազի կանչել մուսուլմաններին։
.