211652_close_icon
views-count72246 դիտում article-date 09:42 11-11-2022

Կասկադյորական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ 34-ամյա վարորդը Opel-ով, առջևի հատվածով հայտնվել է առվակում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Վայոձ Ձորի մարզի բնակիչ 34-ամյա Արտակ Ստեփանյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և առջևի հատվածով հայտնվել ճամփեզրի առվակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոպվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասասկի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանն ու բաժնի պետի տեղակալ Անտոնյանը։

Վթարի փաստով քննչական վարչությունում  նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր