211652_close_icon
views-count21831 դիտում article-date 14:22 03-11-2022

Արտակարգ դեպք Երևանում․ Ֆինանսների նախարարության հարևանությամբ հրդեհ է բռնվել Kia-ում․ մինչ օպերատիվորեն կժամանեին հրշեջները, Երևանի գնդի պարեկները կրակմարիչներով կանխել են կրակի տարածումը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Ֆինանսների նախարարության հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Kia մակնիշի ավտոմեքենայում։ 

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ավտոմեքնայում առաջացած կրակի դեմ պայքարել են օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր օգտագործել են իրանց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչը (ագնետուշիտելը)։

Այս պահին հրշեջներն էլ մարել են կրակը։ Ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակում պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Զոհրաբ Բադոյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր