15255 դիտում
23:17 23-09-2022
Արտակարգ դեպք Երևանում. Թումոյի այգու հարևանությամբ հրդեհ է բռնկվել կայանված Mercedes-ում. մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացին կանխել է կրակի տարածումը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում՝ Թումոյի այգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը իր ուժերով կանխել է կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջ-փրկարարները մարել են կրակը:
Կրակը հանգցնելու ժամանակ ավտոմեքենայի սեփականատերը այրվածքներ է ստացել, ում օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությյամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանը, պարեկներ Սոնա Երիցյանն ու Վիրապ Ասատրյանը:
Պարեկային ծառայությունը պարզում է մեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+