211652_close_icon
views-count1690 դիտում article-date 17:38 02-11-2022

Ժամանակն է բացելու հայ-թուրքական սահմանը. Կարո Փայլան

Արարատի մյուս կողմից անցնում եմ այս կողմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում:

Փայլանը գրել է, որ հիմա ժամանակն է բացելու Թուրքիայի և Հայաստանի սահմանը, մնայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Նա նշել է՝ պատերազմներով պարտվեցինք բոլորս, եկեք մնայուն խաղաղության համար բոլորս պատասխանատվութուն առնենք և հաղթենք:

Նմանատիպ նյութեր