Բանակային ընկերս, երբ իմացավ, որ հայ եմ, ուշաթափվեց. Կարո Փայլան
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել, հայտնում է T24-ը։
«Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը սևեռեց իմ վրա։
Իսկ բանակային ընկերներից մեկը, երբ իմացավ, որ հայ եմ, ուշաթափվեց: Ինձ նույնիսկ ասաց. «Անհնար է, որ դու հայ լինես, ախր դու լավ մարդ ես»:
Սրա պատճառը այն է, որ նրան ողջ կյանքում հայերին սխալ են ներկայացրել. ներկայացրել են որպես դավաճան, օտար և այլն»։