211652_close_icon
views-count1485 դիտում article-date 10:41 31-10-2022

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանի կառավարությանը Գուջարաթ նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում արել է հետևյալ գրառումը.

«Խորապես ցնցված ենք Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից: Մեր անկեղծ ցավակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը: Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամուրջ է փլուզվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, 2 մարդ անհետ կորած է համարվում:
 

Նմանատիպ նյութեր