Գալուստ Սահակյանը ցավակցել է Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության կապակցությամբ
Գալուստ Սահակյանը ցավակցել է Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության կապակցությամբ.
«Մեծագույն վշտով տեղեկացա Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության մասին: Սպանվել է մի ողջ ընտանիք, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների մանուկներից մեկը, որն անգամ մեկ տարեկան դեռ չկա, Աստծո կամքով եւ հրաշքով ողջ է մնացել:
Ազգային ժողովը սգում է ընտանիքի կորուստը, աղոթում ողջ մնացած մանկան առողջության ու կյանքի փրկության եւ զոհերի հոգիների հանգստության համար: Զորակցությունս եմ հայտնում եւ վշտակցում եմ Ավետիսյանների հարազատներին եւ
կիսում կորստյան անսահման վիշտն ու ցավը»: