211652_close_icon
views-count979 դիտում article-date 14:29 23-03-2024

Խորապես ցնցված եմ սարսափելի ողբերգության լուրից․ ՀՀ ՄԻՊ-ը ցավակցել է ռուս գործընկերոջը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Հարգելի Տատյանա Նիկոլայի, խորապես ցնցված եմ անմեղ կյանքեր խլած սարսափելի ողբերգության լուրից:

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում, մարդկանց թիրախավորելու ցանկացած փորձ: Այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը և իմ ցավակցությունը հայտնում այս մեծ ողբերգության զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-  ասված է Անահիտ Մանասյանի ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 93-ի։ ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ զոհերի թիվը շարունակում է աճել։

Նմանատիպ նյութեր