211652_close_icon
views-count17919 դիտում article-date 20:13 27-10-2022

Արտակարգ դեպք Երևանում․ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում հրդեհ է բռնկվել Mercedes-ում․ մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են պարեկներն ու ավտոլվացման կետի աշխատակիցը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստկանության ուղեկցող գումարտակի ծառայողները և հարևանությամբ գործող ավտոլվացման կետի աշխատակիցները մարել են Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արսեն Մ․-ին պատկանող Mercedes E280 մակնիշի ավտոմեքնայում առաջացած հրդեհը, ապա ժամանած հրշեջ-փրկարարները լրիվ մարել են այն։ 

 Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ ու մեքենան դարձել է ոչ շահագործելի։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր