211652_close_icon
views-count980 դիտում article-date 19:43 24-10-2022

Քննարկվել է «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը» նախագիծը

«Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմմանն ուղղված շրջանակային քննարկում» աշխատաժողովին ներկայացվել և շահառուների հետ քննարկվել է «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը» նախագիծը: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի աջակցությամբ:
Շրջակա միջավայրի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի համատեղ ջանքերով կազմակերպված աշխատաժողովը նախատեսված էր ՀՀ փոխվարչապետին կից Կանանց հարցերով խորհրդի աշխատանքային խմբի անդամների, Կլիմայի փոփոխության հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդին կից աշխատանքային խմբերի անդամների, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնագետների համար և նպատակ ուներ քննարկել կլիմայի փոփոխության գենդերային ու սոցիալական ազդեցությունների նվազեցման ու կանխարգելման հնարավորությունները, ինչպես նաև հավաքագրել նախագծի վերաբերյալ շահառուների առաջարկներն ու դիրքորոշումը:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը:




Նմանատիպ նյութեր