211652_close_icon
views-count1366 դիտում article-date 13:06 12-11-2021

Գիտական թեմա. ԵՊՀ-ում ստեղծվելու է Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության տակ ինվազիվ և վտանգված տեսակների տարածման փոփոխության մոդելավորման լաբորատորիա

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել  «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորումն ու համակարգումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնը:
 
Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում «Առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» մրցույթի արդյունքում:
 
Վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց գիտական խումբը բաղկացած է 7 անձից: Խմբում ընդգրկված են Կենսաբանության ֆակուլտետի 1-ին կուրսի 1մագիստրոս և 2 ասպիրանտ, կենսաբանական գիտությունների2թեկնածու և կենսաբանական գիտությունների2դոկտոր:
 
Նրա խոսքով, գիտական ծրագրիհիմնական նպատակն է ստեղծել կլիմայի փոփոխության նկատմամբ զգայուն, վտանգված ու առավել վտանգավոր ինվազիվ անողնաշարավոր և ողնաշարավոր կենդանատեսակներ ընդգրկողտվյալների բազա և այդ կենդանիների աշխարհագրական տարածվածության տվյալների շտեմարան:
 
«Դրանց հիման վրամոդելավորվելու ենուսումնասիրված կենդանատեսակների տարածվածությունը, ինչպես նաև վերջինիս փոփոխությունները Հայաստանում մարդածին գործոնների և կլիմայի փոփոխության ազդեցության ներքո»,- հավելեց  պրոֆեսորը:
 
Կենդանաբանության ամբիոնի վարիչն ընդգծեց, որ կլիմայի փոփոխությունը, մարդածին ճնշումների ազդեցությունն ու դրա նկատմամբ էկոլոգիական խորշերի արձագանքի ճշգրիտ կանխատեսումը կարևոր նշանակություն ունեն ինչպես վայրի բնության արդյունավետ կառավարման, այնպես էլ՝ օտար տեսակների ներխուժումների դեմ պայքարում, ինչն անհրաժեշտ է Հայաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համար:
 
Մարինե Առաքելյանը, խոսելով գիտական ծրագրի արդյունավետության մասին, նշեց, որ նախագիծը գիտական և կիրառական մեծ նշանակություն ունի.«Ինվազիաները կենսաբանական գլոբալ փոփոխությունների հիմնական բաղադրիչն են, քանի որ դրանք էապես ազդում են կենսաբազմազանության և էկոհամակարգերի վրա: Տեսակների տարածման և կլիմայի փոփոխության կանխատեսման մոդելները կարևոր դեր են խաղում ինվազիվ տեսակների ներխուժման ռիսկը գնահատելու հարցում: Վտանգված տեսակների մոդելավորման արդյունքներն արժեքավոր են ապագա հետազոտությունները դյուրացնելուտեսանկյունից և կարող են օգտագործվել որպես բնապահպանական կազմակերպությունների ուղեցույց՝ այդ տեսակների առավել կարևոր բնակավայրերը պահպանելու համար»:
 
Պրոֆեսորի փաստմամբ, գիտական ծրագրի իրականացման արդյունքում ստացված տվյալների շնորհիվընդլայնվելու են գիտական պատկերացումները Հայաստանի կենդանիների էկոլոգիայի և նրանց կարգավիճակի մասին, քանի որ Հայաստանը,պայմանավորված իր լանդշաֆտների և կլիմայական գոտիների բազմազանությամբ, աշխարհումկենսաբազմազանությանու տեսակառաջացման կարևոր կենտրոններից մեկն է.«Մարդածին գործոնների, կլիմայի փոփոխության և ինվազիվ տեսակների ազդեցությունները կառավարելու կարողությունների զարգացումը մեծ կարևորություն ունի ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային մակարդակով, քանի որ Հայաստանըգտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Սա ապագայում հնարավորություններ է ստեղծելուայլ երկրների հետ համատեղ լայնածավալգիտական նախագծեր մշակելուհամար»:
 
Կենդանաբանության ամբիոնի վարիչըկարևորեց, որ գիտական ծրագիրն իրականացվելու է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ու ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների ներգրավվածությամբ:
 
Նա նշեց, որ հնգամյա գիտական թեմայի շրջանակում նախատեսվում է խորացնել ուսանողների կապը գիտության և բնության հետ. «Գիտական նյութեր հավաքելու համար ամբիոնը նախատեսում է Հայաստանի տարբեր մարզերում իրականացնել բազմաթիվ գիտահետազոտական գործընթացներ, որոնցումուսանողների ներգրավվածությունը նպաստելու է նրանց գիտելիքների աճին և աշխատանքային փորձի ձեռքբերմանը»:
 
 
 

Նմանատիպ նյութեր