211652_close_icon

Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը երդվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1760 դիտում article-date 17:07 22-10-2022
Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը՝ Ջորջիա Մելոնին, երդվել է։ Հաղորդել են իտալական հեռուստաալիքները։

Երդվել են նաեւ 24 նախարարներ, որոնցից վեցը կանայք են՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունների ներկայացուցիչներ։

Հոկտեմբերի 21-ին Մելոնին ստացել է Իտալիայի կառավարություն ձեւավորելու մանդատ։

«Իտալիայի եղբայրները» իտալական աջակողմյան քաղաքական կուսակցություն է, որը հիմնադրվել է 2012 թվականին։ Մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 3-ը կոչվում էր «Իտալիայի եղբայրներ՝ Ազգային դաշինք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր