Խորվաթիայի պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընտրվել
Խորվաթիայում կայացած նախագահական ընտրություններում, երկրի պատմության մեջ առաջին անգամ, հաղթել է կին թեկնածուն՝ 46-ամյա ընդդիմադիր Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը։
Խորվաթիայի գործող նախագահ՝ 57-ամյա սոցիալ-դեմոկրատ Իվո Յոսիպովիչը պարտվել է երկրի ղեկավարի հերթական ընտրություններում։ Պետական ընտրական հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ Գրաբար-Կիտարովիչն ընտրությունների 2-րդ փուլում հավաքել է 50.43%, Յոսիպովիչը՝ 49.57%։