211652_close_icon
views-count1935 դիտում article-date 11:39 22-12-2016

Ռումինիան կարող է ունենալ պատմության մեջ իր առաջին կին մուսուլման վարչապետը

Ռումինիայի խորհրդարանական մեծամասնությունը երկրի վարչապետի պատոնում առաջադրել է Սևիլ Շայդեհի թեկնածությունը, հաղորդում է BBC-ն։ Այսպիսով, եթե նա ընտրվի այդ պաշտոնում, ապա կլինի Ռումինիայի պատմության մեջ նման բարձր պաշտոն զբաղեցնող առաջին կին և մուսուլման վարչապետը։ Շայդեհը ծագումով թաթար է, իսկ նրա ամուսինը՝ սիրիացի։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ 1991-2012 թթ-ներին նա աշխատել է տեղի ինքնակառավարման մարմիններում, իսկ հետո տարածաշրջանային զարգացման և պետական կառավարման նախարարությունում։ 2015 թ-ին 6 ամիս ղեկավարել է նշված նախարարությունը և դարձել Ռումինիայի նորագույն պատմության մեջ առաջին նախարարը, ով երդվել է՝ ձեռքը Ղուրանին դրած։

Նմանատիպ նյութեր