211652_close_icon
views-count2330 դիտում article-date 17:54 21-10-2022

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։ Գրում է Armsport.am-ը։

Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:

76 կգ քաշային կարգումը հավասարը չուներ Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը, ով երկամարտում գրանցեց 219 կգ արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։ Ավելի ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

Նմանատիպ նյութեր