13089 դիտում
20:01 15-10-2022
Առնո Բաբաջանյան համերգասրահում կրկին հույզերը միաձուլվել էին իրար. բեմում ասմունքող, մշակութային լրագրող Մանուշակ Շիրինյանն էր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հետպատերազմական իրավիճակում ու լարվածության պայմաններում տարբեր մասնագիտության տեր մարդկանց համախմբելը ոչ քաղաքական իրադարձությունների ու թեմաների շուրջ մի փոքր դժվար է, ոմանք անգամ չեն համարձակվում նման նախաձեռնությամբ հանդես գալ, բայց, ըստ Մանուշակ Շիրինյանի, հենց նման պայմաններում պետք է չմոռանալ ասմունքի մասին, հայ մեծերի մասին, հայրենասիրական դաստիրականության մասին։
Եվ նա, այս դժվարին պայմաններում որոշել էր կրկին իր շուրջը համախմբել արվեստասերներին, ընդառաջել իրեն լսողների խնդրանքին ու բեմ բարձրանալ երրորդ անգամ։
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Պոեզիայի արահետներով» խորագիրը կրող երրորդ ասմունքի երեկոյի բացումը, տիկին Շիրինյանն, իհարկե, կնվիրեր հայրենասեր հայորդիներին։
Երեկոյի մեկնարկը տրվեց լռության րոպեով`հարգելով հայոց աշխարհի համար հերոսացածների անմար հիշատակը։
Այնուհետև խորագրեր` հայրենիք, մայր, սեր... այս վերջինը դահլիճի բեմում այդպես էլ չավարտվեց` ծափեր, խոնարհում, ծաղիկներ ու սեր դեպի բեմում գտնվող անձը` դեպի Շիրինյանը...
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ շփվելու իր սիրելի ասմունքողի հետ, իսկ միջոցառման վայրից հեռացավ իր հետ տանելով ամենագեղեցիկ հույզերի խառնարանը։ Տպավորությունները բազմաթիվ էին, բայց մեկի մասին խոսում էին բոլորը`
«Մանուշակ Շիրինյանին բեմում լսելը մեծ պատիվ է»։
Եվ, իսկապես, Մանուշակ Շիրրնյանը մեծերի հին գրչին նոր ու միայն իրեն յուրահատուկ շունչ է տալիս, կոտրելով բոլոր կարծրատիպերը, թե 21֊րդ դարն այլ թելադրանք ունի։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 380+
380+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7842 դիտում
22:16 19-05-2014
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում Արտաշես Ալեքսանյանի սաները հանդիսատեսին ստիպեցին մի լավ ծիծաղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ