slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ սեպտեմբերյան պատերազմի հերոսներին նվիրված «Նժդեհի հետնորդները» գրքի շնորհանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ սեպտեմբերյան պատերազմի հերոսներին նվիրված «Նժդեհի հետնորդները» գրքի շնորհանդեսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11008 դիտում article-date 09:51 28-04-2025
Երեկ՝ ապրիլի 27-ին, Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ սեպտեմբերյան պատերազմի հերոսներին նվիրված «Նժդեհի հետնորդները» գրքի պաշտոնական շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել Ներքին Հանդի հերոսների հարազատների նախաձեռնությամբ, որի խմբագիրը Անի Կարապետյանն է, իսկ համախմբագիրը՝ Լուսինե Եղիազարյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շնորհանդեսին ներկա էին հերոսածին մայրեր, հերոսների հարազատները, հյուրեր և զինվորականներ։

Գիրքը հարգանքի ու հիշատակի դրվագ է գեհյան ոգով ապրող հերոսներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի պաշտպանության համար։ Ստեղծագործությունը միայն պատմություն չէ հերոսական մղումների մասին, այլ նաև կիսատ մնացած, մի անավարտ պայքարի վկայություն։ 

Այն պատմում է երիտասարդների մասին, ովքեր կյանքի վերջին քայլերն արեցին՝ հանուն հայրենիքի։ Գրքի գաղափարը ձևավորվել է հենց այն ծնողների կողմից, ովքեր կորցրին իրենց տղաներին սեպտեմբերյան մարտերի ընթացքում: Նրանք էին, որ սովորեցրին իրենց զավակներին, որ հայրենիքը սրբություն է, որ մեր հողն և ինքնությունը պաշտպանելու պարտականությունը դրվում է յուրաքանչյուրի ուսերին՝ անկախ նրանից, թե որ տարիքում են։ Հենց ծնողները իրենց որդիներին տվեցին այն ուժը, որը նրանց թույլ տվեց մարտի դաշտում կանգնել՝ ինչպես ասպետներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 214+
214+

Նմանատիպ նյութեր