211652_close_icon
views-count2741 դիտում article-date 15:15 07-10-2022

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ Է արել ԵՄ-ին՝ ծանր սպառազինություն մատակարարել Կիևին

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան կարծում է, որ ԵՄ-ի երկրները պետք է  ծանր սպառազինություն մատակարարեն Ուկրաինային, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը հոկտեմբերի 7-ին անցկացվում է Պրահայում: Այն նվիրված է էներգետիկային և Ուկրաինայի իրադրությանը: Եվրախորհրդարանը նախօրյակին Ստրասբուրգում լիագումար նիստի արդյունքներով բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որում Եվրամիության երկրներին կոչ է արել՝ ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին, ներառյալ ծանր սպառազինության մատակարարումները:

«Ուկրաինային հարկավոր է ծանր սպառազինություն, տանկեր: ԵՄ-ի անդամ երկրները կարող են իրականացնել նման մատակարարումներ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից էսկալացման»,- ասել է Մետսոլան՝ Պրահայում բարձր մակարդակով հանդիպումն սկսվելուց առաջ։ 

Ավելի վաղ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով:

Նմանատիպ նյութեր