Գերմանիայի կառավարող կոալիցիան համաձայնվել է ծանր սպառազինություններ մատակարարել Կիևին
Գերմանիայում կառավարող կոալիցիան (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «կանաչներ» եւ Ազատ դեմոկրատական կուսակցություն) համաձայնության է եկել Ուկրաինային ծանր սպառազինություններ մատակարարելու շուրջ: Այդ մասին Twitter-ում հայտնել է Գերմանիայի Ազատ դեմոկտրատական կուսակցության խմբակցության պաշտպանության հարցերի փորձագետ Մարկուս Ֆաբերը:
«Գերմանիան այժմ արագորեն ծանր զենք կմատակարարի Ուկրաինային: Ես ուրախ եմ, որ մենք՝ Ազատ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, կարողացանք դրանում համոզել մեր կոալիցիոն գործընկերներին»,- գրել է նա։
«Գերմանիան այժմ արագորեն ծանր զենք կմատակարարի Ուկրաինային: Ես ուրախ եմ, որ մենք՝ Ազատ դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, կարողացանք դրանում համոզել մեր կոալիցիոն գործընկերներին»,- գրել է նա։