211652_close_icon
views-count1250 դիտում article-date 18:06 06-10-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևանի Հալաբյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.50-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.55-ին, Երևանի Աթոյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21703»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 39-ամյա կին և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Բագրևանդի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: 39-ամյա քաղաքացին եղել է անհայտ տաքսի ավտոմեքենայի ուղևորը:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 24-ամյա մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Օշական գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Նորավան-Լուկաշին ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Խորենացու-Ալավերդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 11-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Սևան-Գոմաձոր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21103» և «Մազդա-6» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաները և տրակտորը. տրակտորի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մեծավան գյուղում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մանիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 46-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր