211652_close_icon
views-count2291 դիտում article-date 10:47 06-10-2022

Լկտիությունը 2-րդ երջանկությունն է․ զավակներից քաղաքական վրեժ լուծելը տանում է դեպի նախորդ դարի 30-ականները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրւմ է «Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի չորս մարզերն այսուհետ «իր տարածքն» են: Ինչի՞ հիման վրա: Ասվում է՝ հանրաքվեի: Ե՞րբ են հրապարակվել հանրաքվեների մասնակցող քաղաքացիների ցուցակները: Ինչպե՞ս եւ որտե՞ղ են ձեւավորվել ընտրական տեղամասերը: Ովքե՞ր էին տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների անդամները: Ե՞րբ եւ ինչպե՞ս են ամփոփվել «հանրաքվեների» արդյունքները: Այդ եւ մի շարք այլ կարեւոր իրավական հարցեր, ըստ էության, պատասխան չունեն:

«Ի՛մն է, եւ վերջ»՝ այլ երկրի տարածքի բռնակցման համար որեւէ փաստարկ պետք չէ: Անհրաժեշտ է միայն քարոզչություն՝ «ամերիկացիները եւ եվրոպացիներն այլասերված են եւ անհավատ, զուրկ են բարոյական արժեքներից»: Բայց ինչպես ցանկացած քարոզչություն՝ դրանք պարզապես բացականչություններ են, որոնք հիմնավորման կարիք չեն զգում:

«Լկտիությունը երկրորդ երջանկությունն է»՝ ռուսական հայտնի ասացվածքը կիրառելի է թե մեծ բռնապետությունների, եւ թե մանր ավտոկրատիաների դեպքում: Եվ ողբերգություններն էլ, ըստ այդմ, լինում են տարբեր մասշտաբի: Օրինակ, երբ Հայաստանում վարչապետը ԿԸՀ նախագահ է ուզում նշանակել իր նախկին ստորադասին եւ սեփական կուսակցության պատգամավորին, դա, իհարկե, լկտիություն է, բայց ողբերգական հետեւանքների չի բերի: Պարզապես ուժի եւ անպատժելիության ցուցադրություն է՝ ինչ ուզեմ՝ կանեմ, ոչ ոք չի կարող դիմակայել իմ քմահաճույքներին: Ի դեպ, դա խոսում է իշխանության որոշակի մտավախությունների մասին՝ ո՞վ գիտի, թե ինչ խնդիրներ ստիպված պիտի լինի լուծել ԿԸՀ-ն՝ առաջիկա ընտրությունների ժամանակ:

Իսկ ահա ընդդիմադիր պատգամավորի՝ կասկածելի հիմքով կալանավորված որդուն ԵՊՀ-ից հեռացնելը զուտ լկտիություն չէ: Զավակներից քաղաքական վրեժ լուծելը մեզ տանում է դեպի նախորդ դարի 30-ական թվականները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր