Համընդհանուր երջանկությունն այնքան էլ հեռու չէ, պետք է մի քանի տարի սպասել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2023թթ. գործողությունների ծրագրի տեսլականը:
Ըստ կառավարության՝ նման ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության արդյունքում առաջացած առաջնահերթություններով:
Ծրագրի մեջ գրված է, որ այն ուղղված է լինելու նաև մարդու երջանիկ ապրելու համար պայմանների ապահովմանը, այնպես որ՝ համընդհանուր երջանկությունն այնքան էլ հեռու չէ, պետք է մի քանի տարի սպասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: