211652_close_icon
views-count625 դիտում article-date 22:19 05-10-2022

Գորիսի վարչական տարածքում այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 5-ին, ժամը 12։57-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» համալիրի (նախկին անասնագոմերի տարածք) մոտակայքում այրվում է արոտավայր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ։

Նմանատիպ նյութեր