211652_close_icon

Ամասիա գյուղի տարածքում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ

views-count2995 դիտում article-date 10:20 19-04-2020
Ապրիլի 18-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սնխ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:55-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 22 հրշեջ-փրկարար և գյուղի 3 բնակիչ:

Նմանատիպ նյութեր