Ադրբեջանի վարչապետը մեկնել է ՌԴ
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այցի շրջանակում Ասադովը մասնակցելու է 2-րդ Կասպյան տնտեսական համաժողովին, նաև երկկողմ հանդիպումներ է ունենալու մերձկասպյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ։